Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխնախարար Արթուր Առաքելյանը «պազիկներով» մարզեր չի գնացել (Տեսանյութ)

Հուլիս 23,2015 14:43

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը չի կարծում, որ իրենց նախարարությունում տեսչական անհարկի ստուգումներ են լինում: Այսօր կառավարության նիստից հետո, պարոն Առաքելյանն անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը , թե տեսչական ստուգումները պետք է կրճատել, քանի որ տնտեսվարողներից բողոքներ են եղել, փոխնախարարն ասաց, որ այդուհանդերձ կուսումնասիրեն ու ցուցանիշներ կներկայացնեն, որոնք կապված են ստուգումների հետ և, ըստ այդմ, որոշում կկայացվի. «Այսինքն` հանձնարարվեց, որ քննարկվի, մենք մանրամասն կվերլուծենք եւ կներկայացնենք իրավիճակը»:

Հարցին, թե տնտեսվարողները շա՞տ են բողոքում պարոն Առաքելյանն ասաց` չեմ կարծում:

Այն հարցին էլ թե հասարակական տրանսպորտի վիճակը ե՞րբ կբարելավվի, երբ կազատվենք հնամաշ «գազելներից», «պազիկ» ավտոբուսներից, անսարք միկրոավտոբուսներից, գազի «մաշված» բալոններից, որոնք հաճախ պայթյունի պատճառ են դառնում, Արթուր Առաքելյանն ասաց, որ երթուղագծերը տրամադրվում են բաց ու թափանցիկ մրցույթներով եւ մրցութային կարգերը տառացիորեն պահպանվում են. «Տրանսպորտի տեսչությունն իր իրավասության շրջանակներում իրականացվում է ուսումնասիրություններ, նաեւ անդրադառնում է այդ խնդրին»:

Արթուր Առաքելյանից հետաքրքրվեցին, թե երբեւէ օգտվո՞ւմ է հասարակական տրանսպորտից եւ ինչ զգացողություն է ունենում տեսնելով տրանսպորտի անմխիթար վիճակը, փոխնախարարն ասաց, որ հաճախ է մետրոյով երթեւեկում, բայց ասաց, որ երբեւէ «պազիկներով» մարզեր չի գնացել:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031