Միացյալ Նահանգները վստահություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել: Այս մասին հաղորդել է «Azernews»-ը:
ԱՄՆ փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդն այսօր Բաքվում լրագրողներին ասել է, որ կողմերը պետք է հարցը կարգավորեն՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:
Անդրադառնալով օրերս Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված միջուկային համաձայնագրին, Հոգլանդն ասել է, որ դա պատմական համաձայնագիր էր. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կաշխատի համաձայնագրի տեխնիկական ասպեկտների վրա»:
Հոգլանդն ավելացրել է, որ պատժամիջոցները չեղյալ չեն համարվի եւ նշել, որ այդ գործընթացը կարող է սկսվել 6 ամսից. «Հայտնի չէ, թե 6 ամիս ինչպես կփոխվի իրավիճակը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ