Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վթար՝ ոստիկանի ավտոմեքենայով. վարույթ է ընդունվել տրանսպորտային միջոցը հարբած անձին հանձնելու դեպքով գործը

Հուլիս 23,2015 13:14

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայող Հովհաննես Ս.-ն իր ավտոմեքենան հանձնել է հարբած վիճակում գտնվող Ռուբիկ Մ.-ին, ով 2015 թվականի մարտի 9-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երթևեկելով Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ ավտոճանապարհի հատվածով, դուրս է եկել երթևեկելի մասից՝ ենթարկվելով վթարի, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ռ. Ա.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031