Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Խանումյան. «Արթուր Ալեքսանյանը պետք է խոսի» (տեսանյութ). a1plus.am

Հուլիս 23,2015 12:28

Ընդդիմադիր լրատվական կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանին սպառնում է տուգանք աշխատավարձի երեքհարյուրից հինգհարյուրապատիկի չափով կամ առնվազն երկու տարվա ազատազրկում աղբյուրը բացահայտելու դատական որոշումը չկատարելու համար.

«Ես ղարաբաղյան պատերազմ եմ տեսել եւ երկար տարիներ ապրել եմ ռմբակոծությունների ներքո։ Ինձ ադրբեջանցիները չեն վախեցրել եւ ինձ թվում է պատերազմ տեսած մարդուն այդքան էլ հեշտ չէ վախեցնելը այդ թվում ազատազրկմամբ», ասում է «Ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը։

Քրիստինեն մտադիր չէ բացահայտել, թե որտեղից է ձեռք բերել տեղեկությունն այն մասին, որ Շիրակի ոստիկանապետը հարբած ծեծել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին.

«Տեղի է ունեցել մի դեպք, որը շատ սովորական երեւույթ է իրենց համար, հազարավոր էսպես ասած ենթականեր, հազարավոր մարդկանց խփում են, ուղղակի այնպես է ստացվել, որ հերթական զոհը ըմբշամարտի չեմպիոնն է»։

Ըստ ընդդիմադիր լրագրողի, իշխանություններն այս պահին լուծում են մեկ հարց՝ լրագրողների դեմ հետապնդումների միջոցով կոծկել ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի հանդեպ բռնության դեպքը։ Քանի որ դա չի հաջողվել, ուզում են, որ աղբյուրը բացահայտվի։ Մինչդեռ բավական է, որ ոստիկանի անպատժելիության զոհը՝ ըմբշամարտիկը, խոսի.

«Եթե Արթուրը չլռեր, ոչ մեզ ինչ-որ բան մեզ պարտադրելու հարց կլիներ, ոչ աղբյուրի բացահայտման հարց կլիներ, ոչ էլ էսօր իմ առաջ կանգնած կլիներ Արթուրի հարցով նստելու ճակատագիրը։ Եվ ինձ զարմացնում է նրա լռությունը»,- կարծում է լրագրողը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031