Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն ուրախ է, որ Ալեքսանդր Սիրունյանի հետ հաշտվել են (Տեսանյութ) 

Հուլիս 23,2015 12:18

«Այո, ես եւ Ալեքսանդր Սիրունյաննն իսկապես հաշտություն ենք կնքել, որովհետեւ տեղի ունեցածը պիտի համարել թյուրիմացության»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, 2013 թվականի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի համար ձերբակալված մեկ այլ նախագահի թեկնածու`Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայց էր ներկայացրել Պարույր Հայրիկյանի դեմ, քանի որ ասուլիսներից մեկի ժամանակ ԱԻՄ առաջնորդը փաստաբանին անվանել էր «տականք, ստոր արարած, բոլշեւիկի ծնունդ»: Սիրունյանը պահանջում էր պարտավորեցնել Պարույր Հայրիկյանին հեռուստատեսությամբ ներողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ փոխհատուցել 1 մլն դրամ:

Կողմերն օրերս հաշտություն են կնքել, փաստաբանն էլ հրաժարվել է դրամական պահանջից:

«Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ մահափորձ չի եղել, չեն հասկանում, որ ՀՀ բարձր ղեկավարությունից սկսած, բժիշկներով ավարտած, համարում էին ստախոս: Ինձ նույնպես: Դա, իսկապես, կարելի էր ամենախիստ բառերով գնահատել, ինչը ես արել եմ: Բայց խոսքը երբեք ուղղված չի եղել որեւէ անհատի, այլ երեւույթին»,- ասաց Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ ուրախ է, որ Ալեքսանդր Սիրունյանի հետ խոսելու, իրար հասկանալու, ամեն ինչ ճշտելու հնարավորություն են ունեցել ու եկել են համաձայնության:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031