Ս. թ. հուլիսի 18-ին Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ շատ հետաքրքիր համերգ` նվիրված այս տարվա «Մանկական Նոր Ալիք» մրցույթի հայաստանյան մասնակից Մերի Քոչարյանին: Համերգը կրում էր «Ճանապարհ դեպի Նոր Ալիք» խորագիրը:
Իրենց գեղեցիկ կատարումներով համերգին ներկա էին Նոր Ալիք երգի մրցույթի նախորդ տարիների մեծ և փոքր մասնակիցները` Էրիկ, Մաշա Մնջոյան, Սոնա Ռուբինյան, Էլինա Չոլախյան, Դավիթ Վարդանյան և այլոք:
Հիշեցնենք, որ «Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Քոչարյանը: Մրցույթը կկայանա օգոստոսի 11-13-ը` Ղրիմում:
Մերի Քոչարյանի գլխվոր աջակիցն է «Էլեգանտ» հյուրանոցային համալիրը:
Նշենք նաև, որ մրցույթը չի հեռարձակվելու հայկական հեռուստաընկերություններով` պետական աջակցություն չլինելու պատճառով:
Մամլո հաղորդագրություն