«The Telegraph»-ը հրապարակել է տուրիստական խարդախությունների մակարդակով Եվրոպայի վատագույն երկրների ցանկը: Հայաստանն ու Կիպրոսը կիսել են 9-րդ հորիզոնականը: Այս երկու երկրներում բրիտանացիների 4.4%-ը տուրիստական խարդախության զոհ են դարձել:
Հետազոտության հեղինակները, որպես խարդախություն են առանձնացրել գողությունը, գրպանահատությունը, հյուրանոց ժամանելիս թաքցրած տուրիստական հարկ պահանջելը, ավտոմեքենաների վարձույթի շատ բարձր գինը, համառ փողոցային առեւտրականներին, բարձր գին պահանջող տաքսիստներին եւ փողոցային հանցավորությունը:
Ցանկի համաձայն՝ տուրիստական խարդախության առումով Իսպանիան ամենավատ երկիրն է: Անցյալ տարի Իսպանիա այցելած 5 բրիտանացիներից առնվազն մեկն իրավախախտման զոհ է դարձել: Այս երկրում խարդախների թվում են դասվել գրպանահատները եւ տաքսիստները:
Ֆրանսիան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այնտեղ բրիտանացիների 15%-ն են դարձել խարդախության զոհ: 3-րդ տեղում, 10%-ով Իտալիան է, 4-րդում՝ 8%-ով Թուրքիան: Իսկ Մեծ Բրիտանիան 5%-ով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ