Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող հանդես գալ Իսպանիայի տարբեր քաղաքներում անցկացվող միջազգային մրցաշարերում:
Բարսելոնում ավարտված «Sant Marti» 17-րդ միջազգային մրցաշարի ուժեղագույնների խմբում Կարենը հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարաջանի հետ միասին ինը հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ բաժանել 1-ին եւ 2-րդ հորիզոնականները՝ միայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի կոչումը զիջելով նրան:
Մրցաշարին մասնակցել են մեր եւս երկու շախմատիստներ, միջազգային վարպետներ Տիգրան Ս. Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը: Առաջինը 7,0 միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը, երկրորդը՝ 14-րդը (6,0 միավոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ