Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի հայկական համայնքների ղեկավարների կոչը ԶԼՄ- ներին

Հուլիս 23,2015 11:11
andranik manukyan

Մենք՝ ի դեմս Կիևի հայկական համայնքի և ստորև նշված Ուկրաինայի հայկական համայնքների ղեկավարների, զարմանքով կարդացինք հայկական ԶԼՄ—ների կողմնակալ նյութերը, որոնք վերաբերվում էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը, և որոնք անուղղակիորեն ստվեր են նետում տեղի հայկական կազմակերպությունների վրա։ Անմիջապես ցանկանում ենք նշել, որ հայերն արդեն հազար տարուց ավելի է, ինչ ապրում են ուկրաինական հյուրընկալ հողի վրա, և այդ ժամանակահատվածում մենք եղել և մնում ենք ուկրաինական հասարակության արժանի և հարգված անդամներ։ Ուկրաինայի հայերը յուրահատուկ և անփոխարինելի ավանդ են ներդրել եղբայրական ուկրաինական ազգի պատմության և մշակույթի մեջ, իսկ ուկրաինացիները միշտ պատասխանել են փոխադարձաբար։

Այժմ Ուկրաինան գտնվում է քաղաքա—տնտեսական ծանր վիճակում, և հայկական համայնքները ստիպված են տանել աշխատանքներ՝ ուղղված հայության պահպանմանը և մտահղացումների իրականացմանը ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Այս ամենի հետ մեկտեղ մենք ցանկանում ենք պատասխանատվությամբ հայտարարել, որ առանց Ուկրաինայում ՀՀ դեսպանատան և հայկական համայնքների կոորդինացված աշխատանքի մենք Ուկրաինայում չէինք հասնի այն ազդեցությանն ու հարգանքին, որն ունենք այսօր։ Չենք կարող չնշել այն հսկայական աշխատանքի մասին, որն անձամբ Անդրանիկ Մանուկյանն է տարել և տանում Ուկրաինայում։ Շնորհիվ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգանվեր գործունեության և ակտիվ դիրքի՝ մեզ՝ Ուկրաինայի էթնիկ հայերիս, հաջողվեց հաղթահարել որոշ սոցիալ–տնտեսական խնդիրներ։ Եվ հենց այդ պատճառով անընդունելի և վիրավորական ենք համարում որոշ անազնիվ ԶԼՄ—ների այն փորձերը, որոնք սևացնում կամ ստվեր են նետում դեսպանի աշխատանքի վրա։ Անմիջապես ցանկանում ենք նշել նաև, որ մեր բաց նամակը բացառապես Կիևի հայկական համայնքի, ինչպես նաև Ուկրաինայի ստորև նշված հայկական համայնքների նախաձեռնությունն է։ Ո՛չ դեսպանատունը և ո՛չ էլ դեսպան Ա. Մանուկյանը կապ չունեն սույն նամակի հետ։ Մենք գիտակցում ենք, որ հայերի բարգավաճման և զարգացման գրավականը միշտ եղել և մնում է միայն միավորման սկզբունքը։ Ուկրաինայում հայկական համայնքների բոլոր ձեռքբերումները համատեղ և կոորդինացված աշխատանքի արդյունքն են` անձամբ դեսպան Մանուկյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ։

Հարգանքներով՝

Կիևի հայկական համայնքի նախագահ՝ Գևորգյան Ն. Տ.

Լուգանսկի մարզի հայկական համայնքի ղեկավար` Անդրեասյան Ա. Հ.

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Դոնեցկի մարզում` Մակարյան Ռ. Մ.

Օդեսայի հայկական համայնքի նախագահ` Տիգրանյան Ս. Լ.

Վիննիցայի հայկական համայնքի ղեկավար՝ Եգոյան Ս. Ս.

Վոլինսկի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Անտոնյան Ն. Ա

Լվովի հայկական համայնքի նախագահ՝ Քոչարյան Ն.Լ.

Ռովենսկի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Թաթոսյան Վ. Վ.

Տերնոպոլի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Գևորգյան Մ. Գ.

Խմելնիցկի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Ավագյան Ս. Հ.

Չերնովցիի հայկական համայնքի ղեկավար՝ Դավիդովիչ Վ. Ա.

Զապորոժիեի մարզի հայերի միության նախագահ՝ Պավլով Մ. Ի

Խարկովի մարզի հայկական համայնքի ղեկավար՝ Հովհաննիսյան Ա. Վ.

Կիրովոգրադի հայկական համայնքի ղեկավար՝ Խաչատրյան Տ. Ս.

Խերսոնի մարզի հայկական համայնքի նախագահ` Մկրտչյան Տ. Ս.

Հարգանքներով՝

Կիևի հայկական համայնքի նախագահ՝ Գևորգյան Ն.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031