Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճ ու կոնկրետ՝ դեմ ենք Ջերմուկի շրջակայքում Ամուլսարի ոսկու արդյունահանմանը

Հուլիս 23,2015 11:03

Ամուլսարն՝ իր չորս գագաթներից երեքը հարթեցնելու, Ջերմուկը որպես առողջարանային գոտի հեղինակազրկելու, Սևանա լճի որպես հատուկ պահպանվող ջրային ավազան վտանգելու, Սպանդարյան ջրամբարն ու Որոտան և Արփա գետերի ավազաններն ապականելու, Գնդեվազ գյուղն ամբողջությամբ ցիանիդով ու այլ թունավոր թափոններով լի փոշու տակ առնելու, Կարմիր գրքում գրանցված նորահայտ բուսատեսակը վերացնելու, Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանատեսակների միգրացիոն ուղիները և թռչնատեսակների բնադրավայրերը խախտելու, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի շրջանի և Սյունիքի մարզի Գորայք֊Սարավան գյուղերի տարածքներում գյուղատնտեսության հնարավորությունները վերացնելու և բազմաթիվ այլ վտանգավոր հետևանքներով լի հանքարդյունաբերական ապօրինի ծրագիրը հերթական անգամ «ներկայացվում է հանրությանը»։

Մեծ Բրիտանիայի օֆշորային Չենըլ այլընդզում գրանցված «Լիդիան Ինթերնեյշընըլը» վարկատու կազմակերպությունների պահանջների դիմաց «կատարված է» նշան դնելու համար կազմակերպել է այսպես կոչված՝ «հանրային խորհրդակցություններ»՝ Ամուլսարի ոսկու արդյունահանման և կորզման ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» շուրջ։ Մասնակցությունն այս խորհրդակցություններին նույնն է, ինչ ՀՀ բնակչության մասնակցությունը Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նույնիսկ «ոչ»֊ով։

Չցանկանալով լեգիտիմացնել Ամուլսարի ոսկու արդյունահանման հնարավորությունը՝ հրաժարվում ենք մասնակցել որևէ փաստաթղթի կամ ծրագրի բարելավմանն ուղղված քննարկմանը, քանի որ դեմ ենք փաստաթղթին կամ ծրագրին ըստ էության։ Կոչ ենք անում հանքարդյունաբերական այս աղետավոր ծրագրի իրականացմանն ուղղակիորեն չնպաստել և չմասնակցել «հանրային խորհրդակցություններին»։ Հանրությունն իր «ոչը» պետք է բոյկոտով արտահայտի։

Ամուլսարի շահագործման անօրինականության և վտանգների հետ կապված հրապարակումներից մի քանիսին կարող եք ծանոթանալ այս, այս և այս հղումներով։

 Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն says:

    Հղումները չեն պահպանվել տեքստում, Ամուլսարի խնդրի մասին՝
    https://teghut.am/2014/12/illegal-permission-amoulsar/
    https://teghut.am/2014/11/10-reasons-why-do-not-mine-in-amoulsar/
    https://teghut.am/2015/02/shirinyan-about-amoulsar/

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031