«Բոլոր համաշխարհային կրոնները, մեծ նշանակություն տալով սիրուն, կարեկցանքին, համբերությանը, հանդուրժողականությանը եւ ներողամտությանը, կարող են նպաստել հոգեւոր արժեքների զարգացմանը, եւ անում են դա: Բայց… գնալով ավելի շատ եմ համոզվում, որ եկել է ժամանակը գտնելու ձեւը եւ էթիկայի հարցերում ապրել ընդհանրապես առանց կրոնների»: Այդպիսի բան է ֆեյսբուքյան իր էջում գրել Դալայ Լաման: Իհարկե, ամեն մեկի ընտրության հարցն է՝ սիրել, կարեկցել եւ ներել՝ լինելով որեւէ կրոնի հետեւո՞րդ, թե՞ առանց դրա: Բայց ակնհայտ է, որ հայաստանյան իրողությունները չեն մղում մարդկանց դեպի վերոհիշյալ էթիկական նորմերը՝ լինեն դրանք կրոնական, թե աշխարհիկ:
Հերթական մեծահարուստի կառուցած հերթական եկեղեցու բացումը: Ամենայն հայոց կաթողիկոսը խոսում է հոգեւոր սննդի մասին, որը նախապայմանն է նյութական սննդի, հանապազօրյա հացի: Ներկա է ամբողջ վերնախավը, «ախրաննիկներն» ավելի շատ են, քան «հավատավոր զավակները»: Վերջիններիս թիկնապահները հրմշտում են՝ հորդորելով «ոտի տակ չընկնել»: Նորաբաց եկեղեցում կարգը կատարվում է «ընտրյալների» համար, հասարակ մարդիկ մուտք չունեն: Այնուհետեւ «վերնախավը» գնում է քեֆ անելու (ի դեպ, այն գործարարի «օբյեկտը», որը մի քանի ամիս առաջ խոստանում էր «իշխանափոխություն պարտադրել»), իսկ շարքային քաղաքացիները մնում են եկեղեցու բակում՝ կռիվ տալու մի կտոր մատաղի համար, որը, հավանաբար, մարմնավորում է հոգեւոր եւ նյութական սննդի միասնությունը:
Արդյո՞ք այս միջոցառումն իր բոլոր «համեմունքներով» ամրապնդում է հավատը: Ինձ թվում է՝ ոչ: Որովհետեւ հավատալ, ներել, կարեկցել, սիրել չի նշանակում եկեղեցի կառուցել՝ դա չափից դուրս հեշտ ճանապարհ է, չափից դուրս «լայն դուռ է»: Իսկ ընտրախավի չափանիշները հոգեւոր կյանքում հաստատ չեն համապատասխանում աշխարհիկ չափանիշներին եւ պայմանավորված չեն «ախրաննիկների» քանակով եւ սեղանների ճոխությամբ:
Ահա եւ ստացվում է, որ Վեհափառի՝ տեսականորեն ճիշտ խոսքերն այն մասին, որ ամեն ինչի, այդ թվում հանապազօրյա հացի, հիմքը հոգեւոր արժեքներն են, կեղծ են հնչում: Որովհետեւ արտասանվում են այդ մտքերի համար խորթ «իրադարձային համատեքստում»: Չկա, ինձ թվում է, քրիստոնեական հավատ, եթե դու անկեղծորեն քեզ չես համարում քո հավատակիցների եղբայրության հավասար անդամը, եթե դու զուսպ եւ ժուժկալ չես քո կյանքում, եթե եկեղեցի ես կառուցում կամ օծում՝ սնափառությունից ելնելով:
Կարդացեք նաև
Այնտեղ, որտեղ բարձրաստիճան հոգեւորականներն ընկնում են ձեւի հետեւից, իսկ բովանդակությամբ ապրում են ոչ քրիստոնեական կյանքով, ծնվում են ռեֆորմիստական շարժումները՝ պավլիկյաններ, լյութերականներ, կալվինիստներ: Պարզապես ժողովուրդը պետք է ուժ ունենա այն դատարկ ձեւին հակադրի իսկական հոգեւոր բովանդակությունը: Ինչպես որ Դալայ Լաման է առաջարկում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դալայ Լամա…………
Իհարկե, ամերիկյան դրածոի մտքերը շատ “առաջավոր են” հայ լիբեռալների համար:
դալայ լամաներ, ովքեր ապրում են լյուքս պայմաններում ամերիկյան ամենաթանկարժեք թաղամասերում, բայց “տապչկա” են հագնում , շատ օրինակելի են մեր համար:
ամերիկամոլությունը- օտարամոլությունը արդեն հետ տալու աստիճանի վրա է հայ “մամուլ”-ում:
Հայաստանյան մեծահարուստներն այդպես էլ չընկալեցին, որ ում-ում, սակայն Տեր Աստծուն հնարավոր չէ կաշառել: Պատկերացնում եք, հանդերձյալ կյանքում նրանք դառնում են Աստծո ընտրյալներ ու ֆռֆռում են նրա շուրջ, որովհետև երկրի վրա եկեղեցիներ են կառուցել անհայտ ծագմամբ /իրականում լավ էլ հայտնի/ գումարներով: Հավիտենական կյանք մտնելը ԱԺ ընտրություններ չեն, որ կեղծիքներով դրախտում հայտնվեք: Հարգելիներս, ծիծաղելի դրության մեջ եք ձեզ դնում:
Հարգելի Արամ, կարծում եմ իրենք քո ասածին լավ տեղյակ են, մենակ թե եկեղեցու բիզնեսը համ Հայաստանում, ինչպես ամենուր ամենալավ բիզնեսներից մեկն ա , «աստծո» հետ շատ կապ չունի: Հարսանիք, թաղում, կնունք, ծնունդ…լավ փող ա բերում…գուցե «նարկոտիկներին» չի զիջում…: Դրա համար կաթողիկոսը իրենց փողը հավաքում ա , կիսվում են ու ասում «փառք աստծո…» էդքան բան: Թե չէ «դրախտ…» իրանք խիստ «մատերիալիստ» են… տառերը գիտեն որ Աստվածաշունչ կարդան…
Ա Չնայած երկրագունդը շատ անգամ մարդուց ավելի զանգված ունի, միեւնույն է, նա մարդուն ձգում է նույն ուժով, ինչ ուժով մարդն է նրան ձգում: Նմանապես, Աստված մարդուց անսահման զորեղ է, բայց ինչքան մարդն է Նրան վերաբերմունք ցույց տալիս, այնքան էլ Նա՝ մարդուն:
Բ Եթե մարդու համար թթվածինը սնունդ է, բույսի համար նույն թթվածինը բույսի կենսագործունեության արդյունքն է, այսինքն՝ թթվածինը բույսի համար թույն է, համապատասխանաբար, մարդու համար ածխաթթուն կենսագործնեության արդյունքն է եւ թույն, իսկ բույսի համար նույն ածխաթթուն սնունդ է: Նմանապես, այն ինչ մարդու համար թույն է՝ ալարկոտությունը, վախը ու լիքը նման բացասական զգացմումքներ, նույն այդ զգացմունքները Աստծո համար սնունդ են, իսկ բոլոր դրական զգացումները՝ Աստծո կենսագործունեության արդյունքն են: Դրա համար Աստծուն պետք չի սիրել, Աստծուն քո հավատի միջոցով փոխանցիր քո վատ զգացումները ու եթե անկեղծ ես, դու այդ բացասական զգացմունքներից պետք է ազատվես եւ դրա դիմաց նույն հավատի միջոցով ընդունիր Նրա սերն ու մնացած դրական հաճելի զգացունքները ու կստանաս նույնքան սեր, ինչքան վախ ու նման կեղտոտ բաներ դուրս են եկել քո հոգուց:
Գ Գործնական օրինակ: Ուզում ես հարստանալ՝ փորձիր հրաժարվել բոլոր քո ունեցած գումարներից, կդառնաս աղքատ, հետո հոգուդ միջից դուրս մղի աղքատի հոգեկան տվայտանքները աղոթքի ու հավատի միջոցով ու սպասիր՝ հարյուր տոկոսով Աստված կտա այնքան հարստություն, որքան աղքատության տվայտանքներից ազատեցիր հոգիդ, ազատությունը նա է, երբ չես զգում բացասական զգացմունքներ:
Հա, իրոք տխուր վիճակ ա, բան չունեմ ասելու, բայց փոխարենը՝ Դալայ Լամայի ֆեյսբուքյան էջը շատ խնդալու էր… էտի սելֆիներ էլ արած կլինի….