«Առավոտի» կողմից հարցված երիտասարդների մեծ մասը սահմանադրական բարեփոխումների մասին մատուցված տեղեկատվությունը թյուր էր ընկալել: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում միայն նշեցին, որ այդ մասին «Ֆեյսբուքում են կարդացել», գիտեն միայն, որ նոր Սահմանադրությամբ նախագահը անընդհատ կարող է ընտրվել:
25-ամյա Նելլի Գասպարյանն էլ ասում է, որ թեմայով առանձնապես չի հետաքրքրվել, միայն գիտի, որ նոր Սահմանադրությամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նորից կարող է ընտրվել, ինչը ինքն անձամբ չի ցանկանա:
«Առավոտ» օրաթերթ
22.07.2015