Լրահոս
Օրվա լրահոսը

Երիցուկը՝ բժշկության մեջ

Հուլիս 23,2015 11:30

Երիցուկը ոչ միայն ունի գեղեցիկ եւ հաճելի ծաղիկներ, այլեւ օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որով էլ հայտնի է բժշկության մեջ:

Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, եթերայուղ, որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր եւ այլն: Բույսը պարունակում է մակրո եւ միկրոտարրեր:

Ծաղիկների թուրմը բժշկության մեջ օգտագործվում է որպես բուժող միջոց՝ ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի եւ լեղուղիների, ստամոքսի կծկումների՝ սպազմի ժամանակ: Հոգնաների ձեւով օգտագործվում է կոլիտների եւ թութքի ժամանակ: Ողողումների ձեւով՝ լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների, անգինաների դեպքում: Թրջոցների ձեւով օգտագործում են էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ: Տաք թրջոցները՝ ռեւմատիզմի, պոդագրայի, արտրիտների եւ վնասվածքների դեպքում: Ամբողջ մարմնի մկանային ցավերի ժամանակ խորհուրդ է տրվում երիցուկը աղալ, ավելացնել նշի յուղ եւ մեղր, լավ շաղախել եւ քսել համապատասխան հատվածներին:

Երիցուկի ձեթը օրը 2 անգամ 1 թեյի գդալ խմել որովայնի ցավերի, լյարդի բորբոքումների, ուռուցքների, նյարդային համակարգի բորբոքումների եւ արցունքահոսության բուժման համար:

Երիցուկը գինու քացախով եւ ջրով եփել՝ ցավոտ աչքեը կամ ականջը պահել այդ գոլորշու վրա:

2 կիլոգրամ երիցուկը աղալ, ավելացնել 4 լիտր եռացրած ջուր եւ լոգանք ընդունել միզաքարային հիվանդությունները բուժելու համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031