Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերն ու ակտիվիստները կմիանա՞ն սահմանադրական փոփոխությունների բոյկոտին

Հուլիս 22,2015 23:30

«Ոտքի Հայաստանը» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Սանասարյանը այսօր կիսվել է Երեւանի եւ մարզերի բնակիչների հետ հանդիպումների տպավորություններով:

«Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կա մոլորություն, հիմնականում մարդիկ կարծում են՝ հարցը լուծված է, խնդիր չկա, եւ եթե խնդիր լինի, կլինի քաղաքացիական նոր պայքար, խնդրին միասնական լուծում կտանք…շատերի մոտ կա պատկերացում, որ եթե կառավարությունը մի քանի ամսից դադարեցնի սակագնի բարձրացման սուբսիդավորումը, նորից հնարավոր կլինի բողոքի ակցիաների միջոցով զսպել էլեկտրաէներգիայի թանկացումը: Այդ պատկերացումը սխալ է, կառավարության կողմից սուբսիդավորման ցանկացած աղբյուր նորից մեր գրպանից է:

Բացի դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չչեղարկելու դեպքում, օգոստոսի մեկին այն իրավական ուժ կստանա, այդ դեպքում որոշումը վիճարկելն ու փոփոխելը հնարավոր կլինի միայն դատական կարգով: Վստահ ենք՝ այն փակուղի տանող ճանապարհ է: Իրադարձությունների նման զարգացման դեպքում Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տեւող բոլորիս ջանքերն ապարդյուն են դառնալու»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման սպառնալիքը հնարավոր է վերացնել մինչեւ օգոստոսի մեկը:

Նա նաեւ պատմեց, որ հանդիպել է ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրենի հետ, ներկայացրել հավաքների ազատությունների ու խոչընդոտների վիճակը: Ասաց նրանք անհանգստացած էին վերջին դեպքերով ու հետաքրքրված սահմանադրական բարեփոխումներով:

«Ներկայացրել եմ նաեւ այս օրերին բողոքի ակցիաների ժամանակ իշխանությունների գործողությունները, ներկայացրել իրենց դիրքորոշումը: Տեղեկացրել եմ, որ ոստիկանությունը քաղաքական քայլեր է իրականացնում, որ դա անընդունելի է մեզ համար: Տեղեկացրել եմ նաեւ Գյումրու մեր պայքարակից Կարեն Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, որ անհիմն գործ են սարքել, որ առաջին շարքում կանգնած քաղաքացիներին հետ պահեն բողոքի ակցիաներից: Խոսել եմ սահմանադրական կարգի մասին, տեղեկացրել, որ իմ ունեցած պատկերացումներով քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի մի մասի միջեւ առաջիկայում լինելու է բոյկոտի կոնսոլիդացիա, քննարկումները նոր են սկսվել ու առաջիկայում ականատես կլինենք՝ ինչ զարգացումներ կլինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031