Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսային տոն՝ Երևանում

Հուլիս 22,2015 20:20

Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում՝ օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը կրկեսային մեծ տոն պարգևելով երևանցիներին ու հյուրերին:

Երևանյան հյուրախաղերը նվիրված են Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին։

«Մեր հանդիսատեսն արժանի է կրկեսային այնպիսի շքեղ տոնի, որի ականատեսն ու մասնակիցը կլինի շուտով։ Վստահ եմ, որ ներկայացումը շատերին դուր կգա, և երազում եմ, որ այն դիտեն նաև Հայաստանի մարզերում: Բայց դա դեռ հստակ չէ, տեսնենք»,- ասում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

«Կրկեսի համար այսօր առաջնահերթ են հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Հայաստանում կազմակերպվող հյուրախաղերը, որոնք առաջինը կլինեն տարածաշրջանում»,- ասում է «Իմպերիալ» շապիտո-կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինը՝ ընդգծելով, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում Երևանում կայանալիք հյուրախաղերին. «Մեր պրոդյուսերը միշտ երազում էր հյուրախաղերով հանդես գալ Երևանում: Երկար ենք աշխատել ծրագրի իրականացման ուղղությամբ: Հուսով ենք, որ հանդիսատեսը լավ կընդունի ծրագիրը, որը լի է նորամուծություններով ու անակնկալներով. կենդանի ձայն՝ մոսկովյան «Լեգիոն» խմբի մենակատար Ալեքսեյ Բուլգակովից, «Վիկտորիա» պետերբուրգյան պարային համույթը, իլյուզիոն համար, Մոնյա ծաղրածուն՝ մեծահասակ հանդիսատեսի համար նախատեսված կատակային համարներով և այլն, և այլն»:

circus_afisha_article

Հավելենք, որ «Իմպերիալ» շապիտո-կրկեսի ելույթները կկազմակերպվեն Կոմիտասի այգու տարածքում (նախկին Դելֆինարիումի տեղում)։

Տոմսերը կարժենան 2000–5000 դրամ։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031