Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն անպատասխան թողեց եկեղեցիների փոխարեն գործարան կառուցելու հարցը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 22,2015 19:20

«Բոլոր եկեղեցիները մեր հայ ազգի, մեր ժողովրդի համար շատ կարեւոր են»,- Aravot.am-ի եւ «Արմենիա» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը` հավելելով, որ եկեղեցիները հենց այնպես չեն կառուցվում, քանի որ Աստված պետք է կամենա ու այդ հնարավորությունը տա:

Հիշեցնենք, որ այսօր Նոր Հաճընում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունն էր , որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: «Եկեղեցի կառուցելը, եկեղեցին, ասենք, մեր հայ պահպանության համար, մեր ազգի, ասենք թե դիմագիծը, պատմությունը, որը որ ասենք թե ամբողջ աշխարհին պարզ լինի»,- ասաց նա:

Հարցին` շատ չե՞ն եկեղեցիները, նա պատասխանեց. «Ես եկեղեցիները հենց այնպես չեմ կառուցում: Նոր Հաճընում եկեղեցի չկա: Եղել է 45 տարի առաջ պռոեկտը եւ ոչ ոք չի կառուցել: Դա ժողովրդի խնդրանքն է, որ ինձ դիմել են, որ որեւիցե մի տեղ լինի` աղոթատեղի համար: Եվ ես իրենց խոսք էի տվել եւ ոնց որ միշտ` Ծառուկյանը իր խոսքը գործ է դարձնում»:

Aravot.am-ի հարցը` ինչպես է վերաբերվում այն քննադատությանը, որ եկեղեցիներ կառուցելու փոխարեն կարելի է գործարաններ կառուցել, մնաց անպատասխան:

«Այստեղ պետք է հնչեն ժողովրդի սրտից եւ խոսքից դուրս եկած աղոթքներ: Ինձ թվում է, սրանից ավելի մեծ արժեք մեր երկրի ու ժողովրդի, բնակչության համար չի կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի կինը` Ջավահիր Ծառուկյանը:

Ի դեպ, այսօր նրա ծննդյան օրն էր: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` իր պատվին է կառուցվել եկեղեցին: Տիկին Ջավահիրն ասաց, որ ոչ: Նա, սակայն, այդպես էլ չպատասխանեց հարցին` ուրախ է, որ իր ամուսինն այլեւս քաղաքականությամբ չի զբաղվելու:

IMG_5346 IMG_5347 IMG_5350 IMG_5352

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Օլիգարխային-պսպղուն եկեղեցի սարքելով փորձում են իրենց անցալը «մաքրել»: Իսկ բանակում հայ զինվորը դեռ պրիմիտի՛վ սարքեր է օգտագործում՝ իրենց օլիգարխային կալվածքները պաշտպանելու համար: Այդ օլիգարխային-պսպղուն եկեղեցիներում աստված չկա՛:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031