Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարց Վեհափառին. «Դուք տեղյա՞կ եք, որ եկեղեցու դռները փակվելու են ժողովրդի առջեւ» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 22,2015 18:55

«Եկեղեցու կառուցումը երբեք շատ չի լինում, երբ մեր ժողովուրդը, զավակները դրա անհրաժեշտությունն ունեն: Տակավին քաղաքներ կան, որտեղ մենք չունենք եկեղեցիներ»,- այսօր Նոր Հաճընում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց վեհափառ Գարեգին Բ-ն` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` մի քիչ շատ չե՞ն վերջին շրջանում Հայաստանում եկեղեցիներ կառուցվում:

Aravot.am-ի դիտարկում-հարցին էլ` ակամայից հիշում ես Ջիվանու խոսքերը`«Իրենք հաց չունեն ուտելու համար, յոթը վանք են շինել. Խելքի աշեցեք». Դուք չե՞ք տեսնում զուգահեռներ մեր եւ Ջիվանու ժամանակաշրջանների իրականությունների միջեւ, Վեհափառը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգեւոր կյանքը զորանա»:

IMG_5353 IMG_5356

IMG_5336 IMG_5344 IMG_5340

Ազատություն ռադիոկայանի թղթակիցը Վեհափառից հետաքրքրվեց` Դուք տեղյա՞կ եք, որ եկեղեցու դռները փակվելու են ժողովրդի առջեւ, այսինքն, միայն պաշտոնյաներն են ներկա գտնվելու ներսում: «Չեմ կարծում, որ դռները պետք է փակվեն, սակայն բնական է, որ այսքան ժողովուրդ եկեղեցում չի կարող տեղավորվել: Եվ հավանաբար, որոշ անձինք, ովքեր որ հրավիրված են, հանգամանք են ներկայացում, նրանց շարքին, բնականաբար, կլինեն նաեւ հավատացյալներ»:

Լրագրողը հիշեցրեց, որ երբ Արտաշատում կաթողիկոսն օծում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցին, դարձյալ ժողովրդի առջեւ դռները փակվեցին ու արարողությանը միայն պաշտոնյաներ մասնակցեցին: «Այդպես չէ, մենք այնտեղ հավատավոր զավակներ ևս տեսանք, ովքեր մասնակցում էին եկեղեցու օծման արարողությանը»,- եղավ Վեհափառի պատասխանը:

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ հասարակ մահկանացուներին թույլ չտվեցին մասնակցել օծման արարողությանը` եկեղեցու ներսում: Հավաքված հոծ բազմությունը միայն ականջալուր եղավ` տեղադրված բարձրախոսների շնորհիվ: Արարողությանը չկարողացան ներկա գտնվել անգամ հրավիրյալների մի մասը: Պարզապես չկարողացան ներս մտնել:

Ի դեպ, նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները խոչընդոտում էին նաեւ լրագրողների աշխատանքը: Իսկ նախագահի անվտանգության աշխատակիցների եւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի «կենդանի» պատը ջրբաժան էր հավաքված քաղաքական էլիտայի եւ սովորական մարդկանց միջեւ: Նրանք բավական կոպտորեն, հրելով, վիրավորելով ու գոռալով մի կողմ էին տանում այն մարդկանց, ովքեր փորձում էին մեկ քայլ առաջ կանգնել ու շփվել պաշտոնյաներից որեւէ մեկի հետ: Անգամ սալյակավոր հաշմանդամ երեխային հնարավորություն չտրվեց մոտենալ եւ նամակ հանձնել նախագահին:

OskanyanԻ դեպ, արարողությանը ներկա էր նաեւ Վարդան Օսկանյանը, որը լրագրողների որեւէ հարցի չպատասխանեց։

Եկեղեցու օծման արարողությունից հետո քաղաքական էլիտան պետք է մեկներ նոր եկեղեցու օծումը նշելու` Փարավոն ռեստորանում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այդ ո՞ր «աստծուն» եք շարունակում աղոթել. որ 1915-ին թույլ տվեց, որ «առաջին քրիստոնյա ազգին» ԱՅԴՊԵՍ մորթե՞ն: ՈՒ՞Ր մնացին Արևմտյան Հայաստանի հազարավո՜ր եկեղեցիները:

  2. Գեւորգ says:

    Հ. Բագրատյանը վերջերս մի զարմանալի հարց կախեց, որը դառը մտորումների առիթ պիտի լինի մտածող հայերի համար: Հարցը հետեւյալն էր՝ “Էտ ոնց ա եղել որ մեր գրեթե բոլոր կաթողիկոսները կարգով – հարգով, սիրուն շարված են իրենց պատվական գերեզմաններում, իսկ գոնե մեկ թագավորի գերեզման չունենք որեւէ տեղում?” Նման մի եկեղեցու ծախսով երեւի մի 100 գյուղի ջրամատակարարում կապահովվեր: Հայի անքննելի խելք, որը դեռ միջնադարում է աշխատում … շինենք ու աղոթենք!

  3. henri says:

    Մեր նոր եկեղեցիները օրըստօրէ փառաւոնական դամբարաններու կը նմանին-ինչպէս կարելի է 618 թուականին կառուցուած Ս,Հռոփսիմէի – պարզութենէն-շնորհքէն-ներդաշնակութենէն-համաչափութենէն -եւ մանաւանդ հայկականութենէն ՈՉԻՆՉ ՄՆԱՑԱԾ ԸԼԼԱՅ ներկայիս։
    Ջնջեցէք հայերէն արձանագրութիւնները կրնայ քաղդէական կամ ասորական տաճար ըլլալ,իսկ եթէ փոխան խաչին մահիկ աւելցնէք ՝կրնայ մզկիթի ալ նմանուիլ կալ նուազագոյնը Օրթօտոքս եկեղեցիի
    ժամանակին այնքան խիստ պարտադրութիւններ կը դրուէին ճարտարապետներուն վրայ։ Ուր մնաց։Այս այլանդակութիւնները սկիզբ առին Աբովեանի մեծաշռինդ տաճարով որ ես պիտի կոչէի արձանագրութիւններով եւ անտեղի խաչքարերով ծեփուած սուֆակոյտ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031