Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարմիր գրքում հայտնված ընկուզենիներ են հատել

Հուլիս 22,2015 18:18

Գարնան վերջին, ամռան սկզբին Տավուշի մարզում կանաչ ընկույզ են հավաքում, որից մուրաբա են պատրաստում, այն պահածոյացնում: Կան կանաչ ընկույզի մեծածախ գնորդներ, ովքեր այն կիլոգրամը 2000 դրամով գնելով այն քաղողներից, վերավաճառում են Հայաստանի այլ մարզերում, իրացնում պահածոների գործարաններին: Հունիս ամսին Բաղանիս գյուղում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին կայանել է Իջեւանի տարածաշրջանի բնակչին պատկանող, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա:

Ավտոմեքենայից ելած մարդիկ սկսել են քաղել Բաղանիսի բնակչին պատկանող, ճանապարհի եզրին գտնվող ընկուզենու կանաչ ընկույզները: Բաղանիսի բնակիչները դա նկատել են: Իջեւանցիները ճողոպրել են, գյուղի մեկ այլ հատվածում մեքենան կանգնեցնելով՝ սկսել քաղել մեկ այլ բաղանիսցու ընկուզենու կանաչ բերքը:

Քիչ անց անցորդները նկատել,ահազանգել են ընկուզենու տիրոջը: Ընկույզի գողերը նորից փախուստի են դիմել: Նրանք Բաղանիս գյուղից ներքեւ, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող լճակի մոտ սղոցով հատել են ընկուզենի ծառ՝ քաղելով կտրված ծառի ողջ բերքը:

Կանաչ ընկույզ մթերողներից շատերը կոտրում են ծառերի ճյուղերը, որպեսզի հետո ծառի ստվերում նստած՝ քաղեն ընկույզները: Ոմանք էլ ծառերն են բնից հատում: Նոյեմբերյանի տարածաշրջանի Գոգդաղ(Մեծասար), Գոմշավար, Դոնդար սարամասերում կանաչ ընկույզի համար հատված բազմաթիվ ընկուզենիներ կան: Այդ ծառը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031