Քիչ առաջ Նոր Հաճընում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին օրհնում է Ամենայն հայոց հայրապետը:
Եկեղեցու օծման արարողությունը ընթանում է փակ դռների ետեւում: Դրան մասնակցում են նախագահը եւ քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչներ: Այստեղ են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ից տարբեր պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը: Վերջիններս ջերմագին ողջագուրվեցին Գագիկ Ծառուկյանի հետ: Ներկա չէ վարչապետը, ինչպես նաեւ Հանրապետականի ներկայացուցիչներ չկան:
Բակում հավաքված ժողովրդին թույլ չտվեցին ոչ ներս մտնել եկեղեցի, ոչ ՀՀ նախագահին կամ Ծառուկյանին մոտենալ, հարցեր տալ, զրուցել:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Very Beautiful church we hope this new church pray for our Armenian nation all the world Amin!