Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւ. «Հայաստանի ապագան կարող է անկանխատեսելի դառնալ»

Հուլիս 22,2015 16:15

Առանց Ադրբեջանի եւ այլ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու, Հայաստանի ապագան կարող է անկանխատեսելի դառնալ: Այս մասին, ըստ Trend.az-ի, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Անդրադառնալով հուլիսի 20-ին ԵԽ նախագահի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի հասցեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին, Իլհամ Ալիեւն ասել է, թե վերջին բանը, որի մասին կուզենար խոսել այսօր «դա պարոն Սարգսյանի հայտարարություններն են, որը օգտագործել է ԵԽ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսն Ադրբեջանին ժողովրդավարության խախտման եւ ագրեսիայի մեջ մեղադրելու համար»:

Սա, ըստ Ալիեւի, ծիծաղելի է. «Սարգսյանը Հայաստանի ղեկավար է ընտրվել իր նախորդի կողմից 2008 թվականին, կեղծել է ընտրությունները եւ օգտագործել է բանակը, որպեսզի ճնշի խաղաղ ցուցարարներին: Նա իրավունք չունի խոսել ժողովրդավարության մասին»:

Խոսելով Ադրբեջանին եւ Հայաստանին նույն հարթության վրա դնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, Ալիեւը նշել է, որ այդպիսի մեղադրանքներ կարող են գալ Ադրբեջանից. «Դա ավելի բնական կլինի, քանի որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ տարբերակում դնի ագրեսորի եւ զոհի միջեւ: Ագրեսորը պետք է պատժվի»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031