Թուրքիայի դատարանն արգելափակել է Twitter սոցիալական ցանցը եւ պատվիրել, որ արգելվեն Թուրքիայում հուլիսի 20-ին տեղի ունեցած ռմբակոծության նկարների եւ տեսանյութերի տեղադրումը: Այս մասին հաղորդել է «Hurriyet Daily News»-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 32 քաղաքական ակտիվիստներ եւ քաղաքացիներ էին սպանվել:
«Hurriyet Daily News»-ը նաեւ տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է սոցցանցին հեռացնել այս թեմայով արված 107 հրապարակում: Twitter-ը արագորեն հեռացրել է 50 հոդվածներ: Սակայն սոցցանցը չի կարողացել դատարանի սահմանած 4 ժամերի ընթացքում հեռացնել մնացած 57-ը եւ այդ պատճառովը Twitter-ը արգելափակվել է:
Հաղորդվում է, որ արգելափակումից հետո ամբողջ աշխարհում լայնորեն տարածվել է #TwitterBlockinTurkey հեշթեգը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ