Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ նախագահ. «Եվրամիությունը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»

Հուլիս 22,2015 15:43

«Ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է Եվրամիության առաջնահերթություններից մեկը: Մենք շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նա նշել է, որ Եվրամիությունը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը. «Եվրամիությունն ու անդամ պետությունները չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ալիեւի հետ առանձնազրույցի ընթացքում ԵԽ նախագահը նաեւ շեշտել է մարդու իրավունքների եւ  հիմնարար ազատությունների կարեւորությունը: Նա նաեւ իր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների կալանավորումների վերաբերյալ. «Հույս ենք հայտնել, որ արագ գործողություններ կձեռնարկվեն առանձին դեպքերում»:

Դոնալդ Տուսկն ավելացրել է, որ Ադրբեջանն ունի ներուժ դառնալու այս տարածաշրջանում ԵՄ-ի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը: «ԵՄ-ն արդեն Ադրբեջանի հիմնական առեւտրային գործընկերն է եւ ամենակարեւոր ներդրողներից մեկը: Մենք կլայնացնենք այս առեւտրային գործընկերությունը մոտակա տարիներին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031