Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. «Հակակոռուպցիոն պարտավորությունների կատարումը առաջնահերթություն պետք է լինի»

Հուլիս 22,2015 15:24

«Որպես գլխավոր հանձնարարական նշվում է նախագահի եւ գործադիրի իշխանության դոմինանտության սահմանափակում»,- հուլիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրության հանձնարարականներին` ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Երկրորդ հանձնարարականը դատական համակարգի անկախության ապահովումն է: Հանձնարարականների շարքում են նաեւ արդյունավետ հետաքննել կոռուպցիոն հանցագործությունները, աջակցել քաղաքացիական հասարակության կայացմանը ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում. «Միեւնույն ժամանակ՝ շատ կարեւոր են նաեւ միջազգային հանրությանը տրվող հանձնարարականները. առաջին հերթին՝ հակակոռուպցիոն պարտավորությունների կատարումը առաջնահերթություն պետք է լինի: Այսինքն՝ Հայաստանը եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրները տարբեր պարտավորություններ ունեն, այդ պարտավորությունների կատարումն առաջնահերթ դարձնել: Աջակցություն վերահսկիչ մարմիններին, բայց այնպիսի աջակցություն, որն ապահովի նրանց անկախությունը եւ արդյունավետությունը: Դատական համակարգի ինստիտուցիոնալ անկախությանը աջակցելը, վստահ լինենք, որ դա կլինի, եւ աջակցություն քաղաքացիական հասարակությանը, նամանավանդ, լուրջ երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ: Սրանք այն հանձնարարականներն են, որոնք ընդհանուր են բոլոր երկրների համար»:

Իսկ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը հավելեց, որ ճիշտ է՝ հանձնարարականները կարեւոր են, սակայն ինքը չի ցանկանում այդքանով սահմանափակվել. կան անելիքներ, որոնք նույնպես պետք է արվեն, որպեսզի դրական տեղաշարժ հնարավոր լինի արձանագրել. «Այսպիսի հետազոտությունները, իհարկե, հետաքրքիր են, վիճակագրական տվյալներ են հաղորդվում, հորիզոնականներ են ցույց տալիս, բայց ոչ ավելին: Եվ շատ ավելի կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունն ինքնին ակտիվորեն մասնակցի այդ խնդիրներին: Տարբեր երկրներում բազմաթիվ օրինակներ կան, երբ որ հենց համայնքի ակտիվ բնակիչները կարողացել են բացահայտել բավականին լուրջ կոռուպցիոն հիմնախնդիրներ եւ այնպիսի ճնշումներ գործադրել շինարարական ընկերությունների վրա, պաշտոնյանների վրա, որ նրանք, եթե անգամ չկրեն իրավական պատասխանատվություն, ապա ամբողջությամբ վերականգնեն վնասը եւ վերադարձնեն յուրացված, թալանված միջոցները: Սա էլ է կարեւոր գործընթաց, որը շատ կարեւոր է Հայաստանի համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031