Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանդիպում և մրցանակի հանձնում ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիս 22,2015 15:11

Հուլիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Ռադիո ԱՅԳ»-ի (ԱՄԷ) հիմնադիր Շաքե Մանգասարյանին, նրա քույրեր Սեդա, Լուսին Մանգասարյաններին և ռադիոյի խորհրդի մյուս անդամներին:

Հանդիպմանը մասնակցում էին Կանադայի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ ազգային շաբաթօրյա վարժարանի սաները՝ դպրոցի փոխտնօրեն Արա Տեր-Հարությունյանի գլխավորությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց «Ռադիո ԱՅԳ»-ի գործունեությունը հայապահպանության և ազգային արժեքների տարածման գործում: «Առանց նյութական շահ հետապնդելու, սիրելի Շաքե, Դուք և Ձեր ողջ աշխատակազմը ժամանակ, ջանքեր ու մեծ եռանդ եք ներդնում հայ ազգային արժեքների պահպանության, Սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության կարևոր գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ համագործակցում եք նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի, ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Երկիր Մեդիա» և «Արմենիա» հեռուստաընկերությունների և Հայաստանի ազգային ռադիոյի հետ՝ այդպիսով արևմտահայ լեզուն սփռելով Հայաստանում, իսկ արևելահայերենը՝ Սփյուռքի հայ համայնքներում»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ի դեմս Մանգասարյան քույրերի, «Ռադիո ԱՅԳ»-ին հանձնեց Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար մրցանակաբաշխության «Հայոց Ցեղասպանություն. 100-րդ տարելիցին ընդառաջ լավագույն հրապարակում» անվանակարգում ստացած մրցանակը:

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար՝ Շաքե Մանգասարյանը նշեց, որ Հայրենիք այցելությունը և այս մրցանակը նոր խթան կհանդիսանան «Ռադիո Այգ»-ի ողջ աշխատակազմի համար՝ առավել ոգեշնչված և արդյունավետ աշխատելու համար:

Ինչպես նշեց Շ.Մանգասարյանը, «Ռադիո ԱՅԳ» առցանց կայանի հեռարձակումը սկսվել է 2011 թվականից, եթերներն ընգրկում են սփյուռքյան և հայրենի լրատվություն, քաղաքական, հոգևոր (Ավետարանի մեկնություն, Սուրբ Պատարագի հեռարձակում և այլն) մշակութային հաղորդումներ, հարցազրույցներ, իսկ երաժշտական կատարումներից առավելագույն տեղը հատկացվում է ազգային երգարվեստին՝ ժողովրդական, աշուղական, գուսանական, հայկական և համաշխարհային դասական երաժշտությանը:

«Ռադիո ԱՅԳ»-ին և Շաքե Մանգասարյանին իրենց գովեստի խոսքերն ուղղեցին ռադիոյի խորհրդի անդամները: Նրանք շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության ու գնահատանքի համար և հավաստիացրին, որ սիրով ու նոր լիցքերով պիտի շարունակեն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը կոչված գործունեությունը ռադիոյում:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031