Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը 29 մլն դրամի չափով տուգանք է կիրառել

Հուլիս 22,2015 14:19

2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների և պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման և անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին: Զգալիորեն աճել է նաև թեժ գծի միջոցով քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին տրվող խորհրդատվությունների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում տրվել է թվով 399 խորհրդատվություն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով շուրջ 3.5 անգամ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031