Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրանժը» վաճառվում է «Ucom»-ին

Հուլիս 22,2015 14:14

«Օրանժ Արմենիա» ընկերության ղեկավար Ֆրանսիս Ժելիբտերը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ «Օրանժը» բացառիկ քննարկումներ է սկսել «Ucom» ընկերության հետ՝ «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքի շուրջ: Ընկերության ղեկավարն ասաց, որ 100% բաժնետոմսերի վաճառքի մասին է խոսքը:

Թե ինչ կարժենա այդ գործարքը կամ ինչ գնով է վաճառում բաժնետոմսերը, «Օրանժ»-ի ղեկավարը չբացեց փակագծերը: Ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է:  Ֆրանսիս Ժելիբտերի խոսքերով՝ «Օրանժը» «Ucom»-ին վաճառելուց հետո 12 ամիս այն ռեբրենդինգի չի ենթարկվի:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարսինե says:

    Չէի զարմանա որ Օրանժը ընկերությունը ընդմիշտ մնար էն երկրում որտեղ բիզնեսի ոլորտում բառին բուն իմաստով տիրում է բեսպրիդել կամ պիտի խաղաս իրենց նման անկուշտ կամ պիտի հեռանաս: Հիշում եք երբ հայտնվեցին նոր օպերատորներ շռայլօրեն խոստումներ էին տալիս իբր էժան կապ ենք ունենալու Ունեցանք՞…

    Յուքոմը ընկերությունը որի բաժնետերեը օլիգարխ հաստավիզ ունեցող ժողովուրդի եկամուտներով բիզնեսի տեր դարձան բա կթողնեին որ իրենց քայլին մեկ այլ ընկերություն լինի իհարկե ոչ վաղը մյուս օր Վիվասելի ու Արմենթելի հերթնա դեռ ուրեք Հանրապետակաների վերջնա գալի պիտի արժեքավոր հարստություն գյոռը տանեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031