Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2014 թվականին թույլ առաջընթաց է գրանցվել քաղաքացիական հասարակության համակարգում

Հուլիս 22,2015 13:43

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հուլիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրությունը: Ուսումնասիրվել են ԵՄ Արեւելյան գործընկերության երկրները, բացի Բելառուսից: Ուսումնասիրությունը ընդգրկում է 2013-2014 թվականները: Վարուժան Հոկտանյանը նկատեց, որ ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, տարածաշրջանային ուսումնասիրություն դեռ չէր արվել: Հայաստանում սա 3-րդ ուսումնասիրությունն է, իսկ Մոլդովայում եւ Ադրբեջանում առաջին անգամ է արվել:

«Կա 3 հիմնական խնդիր, որն ընդհանուր է: Առաջին հերթին՝ գործադիր իշխանության նկատմամբ զսպումների եւ հակակշիռների անբավարար լինելը, քաղաքականացված եւ անարդյունավետ դատական համակարգ եւ երրորդը՝ սահմանափակումներ քաղաքացիական հասարակության նկատմամբ: Այստեղ շեշտը հիմնականում Ադրբեջանի վրա է դրված, որոշ չափով Հայաստանի, մյուս երկրների դեպքում իրավիճակը համեմատաբար ավելի լավ է, չնայած՝ այնտեղ էլ նշվում է, որ ավելի բարվոք լինելը ավելի շատ գալիս է դրսի ֆինանսավորումից, ներսում այդպիսի աղբյուրներ առանձնապես չկան: Մյուս խնդիրը, որ նույնպես կա նաեւ այնտեղի քաղաքացիական հասարակության դեպքում, այն է, որ այնտեղ դեռեւս իշխանությունները, նամանավանդ, գործադիրը, շարունակում են այնքան էլ հաշվի չնստել քաղաքացիական հասարակության առաջարկությունների, պահանջների հետ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքերով՝ համեմատելով նախորդ հետազոտության հետ՝ առանձնակի լուրջ փոփոխություններ չեն արձանագրվել, հիմնականում նահանջ են ապրել դատական իշխանությունը, իրավապահ մարմինները եւ ընտրական համակարգը: Որոշակի թույլ առաջընթաց կա բիզնեսի, քաղաքացիական հասարակության, կուսակցությունների համակարգում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031