Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ընդհանուր օգտագործման տարածքների խոտհունձն ու ոռոգումը` երկհերթ աշխատանքային ժամանակացույցով: Գործընթացում մեկտեղվել են կանաչապատման և սանմաքրման ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները:
Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ: Ոռոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին տարածքների ջրամատակարարումը կազմակերպվել է խորքային հորերից: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին և գործընթացի մյուս պատասխանատուներին հնարավոր հրդեհներից և հարակից տարածքների ծխապատումից խուսափելու նպատակով հանձնարարված է խիստ վերահսկողություն իրականացնել: Անգամ չոր խոտը հեռացվում է միայն խոտհունձի տարբերակով:
Երևանի քաղաքապետարան