Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի պետական տեսչությունը կզգուշացնի համաժողովն օտար լեզվով անցկացրած նախարարությանը. «Ժողովուրդ»

Հուլիս 22,2015 11:33

Հուլիսի 21-ին հերթական անգամ գերատեսչություններից մեկում կազմակերպված համաժողովն անցկացվել է օտար լեզվով՝ ռուսերենով, առանց համընթաց թարգմանության։ Խոսքն այս անգամ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովի մասին է։

«Ժողովուրդ»-ը լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեսչությունը վերահսկում է այս եւ նմանատիպ այլ խախտումները, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն՝ վերոնշյալ օրենքի պահանջները խախտելու համար։

Սերգո Երիցյանի խոսքով՝ եթե այս կարգի միջոցառումները հրապարակային են, պետք է անցկացվեն հայերենով. «Պետք է առնվազն ունենալ հայերեն սինքրոն թարգմանություն, հակառակ դեպքում տեղի է ունենում օրենքի խախտում, ուստի խախտողները պետք է տուգանվեն։ Իսկ եթե խոսքը նեղ քննարկման մասին է, որը հրապարակային բնույթ չի կրում, կարող է եւ ընտրվել աշխատանքային լեզու, երբեմն նաեւ՝ լեզուներ»,- ասաց նա։

Մենք հարցրինք՝ ինչ է պատրաստվում անել կոնկրետ վերոնշյալ համաժողովի առնչությամբ լեզվի պետական տեսչությունը, քանի որ փաստացի արձանագրվել է օրենքի խախտում։ Սերգո Երիցյանը պատասխանեց. «Մենք կզգուշացնենք կազմակերպիչներին: Դուք կարող եք մեզ ահազանգել, մենք անպայման կզգուշացնենք, իսկ իրողության կրկնվելու դեպքում արդեն գործի կդնենք մեր մեխանիզմները»։

«Լեզվի մասին» օրենքի նմանատիպ խախտումներ նախկինում էլի են եղել, եւ հարցրինք՝ արդյոք ԼՏՊ-ն խնդիրը ւոեղափոխել է օրենսդրական դաշտ, ինչին Սերգո Երիցյանը պատասխանեց, որ լեզվի տեսչությունը զգուշացումներ է արել, օրինակ, Ազգային ժողովում տարվող քննարկումներից մի քանիսի առնչությամբ, եւ խնդիրը լուծվել է:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031