Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Հայաստանին ի՞նչ է տալու այն, որ ԱԺ նախագահի տեղակալը ընդդիմադիր է». «Հայկական ժամանակ»

Հուլիս 22,2015 11:18

Նոր Սահմանադրության նախագծի եւ առաջիկա քաղաքական գործընթացների վերաբերյալ զրուցեցինք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

– Ընդդիմությանը լծակներ տալու մասով կարծես թե առաջընթաց կա։ ԱԺ նախագահի տեղակալը լինելու է ընդդիմադիր խմբակցություններից ընտրված պատգամավոր։

– Հետո ի՞նչ, Հայաստանին ի՞նչ է տալու այն, որ ԱԺ նախագահի տեղակալը ընդդիմադիր է։ Դա ոչ մի ազդեցություն էլ չի ունենալու ու այդ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնը, վերջում վերածվելու է խեղկատակության։

Ընդհանրապես՝ կա երկու ճանապարհ. կա՛մ դու ուզում ես բարեփոխումներ անել ու դրա համար ունես ժողովրդի մանդատը, որը ձեռք ես բերել ընտրությունների ժամանակ, կա՛մ դու խեղկատակություն ես անում, ու հենց դրանով էլ դաշտը բաժանվում է սեւ եւ սպիտակի։

Մի բան էլ. շատ են հարցնում ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը անում այս փոփոխությունները։ Վերարտադրության մասին արդեն ասացի, շատերն էլ ասում են, որ ցանկանում է բռնապետություն ստեղծել, բայց ես այդպես չեմ կարծում։

Կա եւս երկու հանգամանք։ Միգուցե Սերժ Սարգսյանը դրսում ինչ-որ մարդկանց խոստացել է անցկացնել այդ բարեփոխումները, ու ես այդ մասին ավելի հանգամանալից կխոսեմ սեպտեմբերին, երբ կտեսնեմ գործընթացի ուղղությունները։

Երկրորդ հանգամանքն էլ այն է, որ ժողովրդին շեղեն ռեալ կյանքի խնդիրներից, իսկ ռեալ կյանքը արտագաղթն է, տնտեսության խայտառակ վիճակն է, էլեկտրաէներգիայի 7 դրամի հարցն է, տրանսֆերտների կրճատումն է եւ այլն։

Դիտավորյալ այդ նախագծում հիմարություններ են գրել, որ դնենք քննարկենք, իսկ մյուս հարցերը մնան լուսանցքում։ Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031