Քաղաքական գործիչները մորեխի նման ամեն օր հեղեղում են հայաստանյան մամուլի ակումբները եւ սկսում շաղակրատել պետականաշինության, իրավունքի տեսության ու չտեսության, հակակշիռների, պրեզումցիաների եւ սանկցիաների մասին։ Մանավանդ սահմանադրական էս վերջին շուխուրի կապակցությամբ՝ ով դպրոցում ու համալսարանում մի քանի բառ սովորել է, որոշել է բոլորն օգտագործել էս նեղ մաջալին։ Սկսել են վերլուծել, թե սահմանադրության չորրորդ պարբերության վեցերորդ բառը մեծատառով գրելն է ճի՞շտ, թե փոքրատառով։ Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա մեծատառով գրելը, մի՞թե փոքրատառով գրելը չի ունենա կործանարար հետեւանքներ։
Արա, ա՛յ տավարիշչի, Մոսկվայում բանանը 400 դրամ է, Երեւանում 850: Դե մի հատ ձեր պրեզումցիաներով ու սանկցիաներով բացատրեք էս երեւույթը։ Սահմանադրության մեջ ո՞ր տառը մեծատառով գրենք կամ ո՞ր հոդվածի մեջ բանան նկարենք, որ Հայաստանի մեկ միլիոն աղքատ բնակչությանը Քեթրինի Միհրանը չթալանի, այսինքն՝ բանանի ներկրման մոնոպոլիստը չլինի։
Առաջադրանք Հայաստանի բոլոր սահմանադրագետներին. դե եթե կարող եք, ձևակերպեք այսպիսի մի հոդված, որ Քեթրինի Միհրանի նման պոռճերը մեր երեխեքին չթալանեն, հետո թալանած փողերով ծաղկեպսակ առնեն եղեռնի զոհերի հուշարձանի համար։
Հաջորդ առաջադրանքը Հայաստանի բոլոր սահմանադրագետներին. Սահմանադրության ո՞ր հոդվածում ի՞նչ պիտի գրենք, որ Լֆիկ Սամոն շաքարավազի ներկրման մոնոպոլիստ չլինի։
Կարդացեք նաև
Լիսկայի գոյությունը գործող սահմանադրության ո՞ր հոդվածով է նախատեսված։ Տվել, Ավետիք Բուդաղյանին սպանել է, դրա ապացույցները կան, բայց նախաքննությունը դա չի կարողանում ապացուցել։ Որովհետեւ մի տավարիշչ սահմանադրագետ էլ նախաքննության ղեկավարման ընդհանուր գործով է զբաղվում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում