Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Այս նախագծով ժողովրդին հիմնականում զրկում են ընտրելու իրավունքից». «Ժամանակ»

Հուլիս 22,2015 10:31

«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

– Իրականում ի՞նչ խնդիր են հետապնդում այդ փոփոխությունները:

– Վստահ եմ, որ նախագծի հեղինակներն էլ են մտածում, որ ներկայացված տարբերակով բարելավում չկա։ Ունենք վատացում։ Եվ հստակ նկատելի է, որ ցանկություն կա ձեւավորելու այնպիսի համակարգ, որի դեպքում ընտրություններն ունեն նվազագույն դեր կամ ընդհանրապես դեր չունեն։ Այս նախագծով մենք ունենք նախագահ, բայց որին այլեւս չենք կարող ընտրել։ Մենք ունենք Ազգային ժողով, որը հիմնականում չի ընտրվում ուղղակի, համընդհանուր, ազատ եւ գաղտնի քվեարկությամբ, դրա մի մասն առաջնային մանդատ ունի, մյուսը մասը՝ ոչ։ Մենք չունենք իրար հակակշռող առաջնային մանդատ ունեցող երկու մարմին։ Հակակշիռների բացակայությունը հանգեցնելու է նրան, որ անդրկուլիսյան, ստվերային կառավարման էլեմենտները բացահայտորեն գերակշռելու են հրապարակային կառավարման սկզբունքների նկատմամբ։

– Այսինքն՝ ժողովուրդը զրկվո՞ւմ է ընտրելու իրավունքից:

– Այո՛, այս նախագծով ժողովրդին հիմնականում զրկում են ընտրելու իրավունքից։ ՀՀ-ում դադարում է ընտրական համակարգի միջոցով մարմինների ձեւավորման մեխանիզմը։ Դրանից հետո ճիշտ կլինի խոսել Հայաստանի պետության եւ ոչ Հայաստանի Հանրապետության մասին։ Բայց կարող եմ վստահեցնել, որ այս սահմանադրությամբ այլեւս ընտրակեղծիքների անհրաժեշտություն չի լինի։ Կվերանան ընտրակաշառքները։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031