Սոցիալապես անապահովների համար նախատեսված կառավարության ծրագրերը, չգիտես ինչու, շրջանցել են արդեն 4 տարի ընդամենը 1,5 քառակուսի մետր կրպակում ապրող 77-ամյա Իգոր Սարգիսովին:
Մոտ 25 տարի առաջ Բաքվից Հայաստան բռնագաղթած Իգոր Սարգիսովը հայրենիքում ոչ մի կերպ իր տեղը չի գտնում: Տարեց այս մարդը քնում է կուչ եկած. նրա քնելու տեղն ընդամենը կես մետր է: Կոշկակարի կրպակում, որտեղ ապրում է 77-ամյա փախստականը, նաեւ նրա աշխատատեղն է. կոշիկ է կարում, վերանորոգում եւ այդ գումարներով գլուխը պահում: Նրա տուն-կոշկակարանոցը գտնվում է Արտաշատում, ռեստորանի հարեւանությամբ:
Մանրամասները
Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
21.07.2015