Ռյազանյան Մյասնոյ գյուղակում շուտով կբացվի Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի թանգարան: 70-ականներին հենց այս գյուղակում է ապրել ճանաչված ռեժիսորը, որը Կաննի ու Վենետիկի կինոփառատոների մրցանակների ասպետ է: Ռյազանի մարզի մշակույթի նախարար Վիտալի Պոպովը ռուսական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ թանգարանի բացումը կկայանա այս տարվա վերջին:
Նման թանգարան ստեղծելու գաղափարը պատկանում է անվանի կինոռեժիսորի բարեկամուհուն՝ Տատյանա Նայդենովային: Ի դեպ, դա արժանացել էր տեղական իշխանությունների հավանությանը, քանի որ թանգարանի կառուցումը բացի մշակութային քարոզչությունից` նաեւ նպատակ ուներ պահպանել շրջակա միջավայրի բնական լանդշաֆտը:
«Առավոտ» օրաթերթ
21.07.2015