Մերկ պերֆորմանսի արդյունքում նորվեգացի ժամանակակից նկարչուհի Հիլդա Կրոն Հյուզը կախվել է ծառից ու չի կարողացել «ազատագրվել» կապանքներից: Նա մի քանի անգամ օգնություն է կանչել` մինչեւ պատահաբար անտառում հայտնվել են մարդիկ ու օգնել նրան: Մերկ նկարչուհին ցանկացել էր միայնակ վիդեո-ինստալյացիա անել, իսկ կողքին չէր եղել որեւէ մեկը, որպեսզի օգնության հասներ: Հետագայում նա սարսափով է նայել իր տեսանյութը ու հասկացել, որ «արվեստն իսկապես զոհեր է պահանջում» արտահայտությունը հենց այս դեպքի համար է: Ավելի ուշ՝ վախը հաղթահարելուց հետո, նա հայտարարել է, որ տեսանյութը պատշաճ բովանդակություն ունի, եւ այն հարկ է հանրայնացնել:
«Առավոտ» օրաթերթ
21.07.2015