Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության ընդունումն ու իրականացումը լայն հնարավորություններ կբացի Իրանի զարգացման համար, «Ամերիկայի Ձայնի» իրանական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համաձայնագրի ձախողումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։
«Եթե մենք ընդունենք այդ համաձայնագիրը, ապա դա մեզ համար հնարավորությունների նոր ճանապարհ կբացի, իսկ եթե մենք այն չընդունենք, կունենանք բազմաթիվ խնդիրներ, միգուցե՝ նույնիսկ հակամարտության հնարավորություն, ինչը, կարծում եմ, աղետալի կլինի: Հույս ունեմ, մեզ կհաջողվի մարդկանց համոզել և բացատրել, որ այս համաձայնությունն իրականում կանխում է հակամարտությունը, ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը և զերծ է պահում միջուկային զենքի տարածումից», – ասել է Քերրին:
Միևնույն ժամանակ Քերրին ընդգծել է, որ միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ համաձայնությունը չի նշանակում, որ Վաշինգտոնն աչք է փակելու Թեհրանի հետ առկա այլ հակասությունների վրա։ «Միացյալ Նահանգները միանշանակ երբեք չի դադարի հավատալ ժողովրդավարությանը և մարդու իրավունքները հարգելու կարևորությանը և միշտ կպայքարի դրանց համար»,- ասել է նա։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ
Կարդացեք նաև