Լրահոս
Օրվա լրահոսը

Արագաչափերի առումով սահմանամերձ գյուղերի բնակիչներին խնայո՞ւմ են

Հուլիս 21,2015 20:30

Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղերում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին տեղադրված են արագաչափեր: Սակայն այդ արագաչափերը չեն գործում:

Տավուշի մարզում խոսակցություններ են տարածված, թե Սարիգյուղում եւ Ջուջեւանում արագաչափերի չգործելու պատճառն այն է, որ այդ բնակավայրերը սահմանակից են Ադրբեջանին, ադրբեջանական գնդակոծությունների դեպքում վարորդները գնդակոծության գոտուց արագ հեռանալու համար այդ գյուղերում ստիպված են խախտել սահմանված առավելագույն արագությունը:

Իբր այդ պատճառով է որոշվել նշված արագաչափերը չաշխատեցնել: Սակայն, կարծիք կա նաեւ, որ արագաչափերը պարզապես շարքից դուրս են եկել, նորոգման կարիք ունեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031