Վլադիմիր Պուտինը կմասնակցի 2018 թ. Աշխարհի առաջնության նախնական վիճակահանությանը, որը կայանալու է հուլիսի 25-ին՝ Սանկտ-Պետերբուրգում:
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ավելացրել, որ ՌԴ նախագահը հանդիպում կունենա նաեւ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար Յոզեֆ Բլատերի հետ: Այդ հանդիպման օրակարգի եւ վիճակահանության ժամանակ նախագահի ունենալիք դերակատարության մասին մամուլի քարտուղարը ոչինչ չի ասել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ AP-ի
“Այդ հանդիպման օրակարգի եւ վիճակահանության ժամանակ նախագահի ունենալիք դերակատարության մասին մամուլի քարտուղարը ոչինչ չի ասել: ”
է պարզ չի՞, որ կաշառք է տալու Բլատերին, անձամբ, ու մեկ էլ մի ինչ որ չար, վատ դերակատարություն ա ունենալու վիճակահանության ժամանակ 😀 😀