Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Լինկին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց ԺՀՄԻԳ-ի հետ հաստատված փոխգործակցությունը և Հայաստանում ընտրական գործընթացների բարեփոխման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխաել Լինկը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատվել են արդյունավետ համագործակցության ավանդույթներ:
Հայաստանի արտգործնախարարը, կարևորելով ԺՀՄԻԳ գործառույթները՝ ընտրությունների դիտարկման, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով խորհրդատվության և օժանդակության տրամադրման, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված հարաբերությունները, շեշտեց, որ միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել։
Կարդացեք նաև
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԺՀՄԻԳ փոխգործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ