Օրերս Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Պարգեւատրվողներից մեկը ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանն էր:
Նրան շնորհվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը՝ հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև երաժշտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Դափնիների պակաս չունեցող դաշնակահարը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ պատիվ է նման պարգեւի արժանանալը: Քիչ անց էլ հավելեց. «Ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ շատ կարեւոր է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ