Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը ԶԼՄ-ներին հրահանգել է լայնորեն լուսաբանել ԼՂ հակամարտության պատմությունը. Apa

Հուլիս 21,2015 17:25

«Մենք պետք է մերկացնենք հայկական քարոզչությունը եւ միջազգային հանրությանը հասցնենք, թե ինչ է կանգնած մեզ վրա հարձակումների հետեւում:  Այս հարցը շատ պարզ է, որովհետեւ հայկական լոբբին է մեր հանդեպ այդ գործողություններն իրականացնում: Առաջին հերթին դա կապված է թշնամանքի հետ. մենք հայկական լոբբիի համար մշտական թշնամիներ ենք, թող ոչ ոք չմոռանա այդ»,- այս մասին, ըստ «Apa»-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի ազգային մամուլի 140-ամյակի առթիվ այդ երկրի Մամուլի խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Ալիեւը նշել է, թե հայկական լոբբին ցանկանում է ապացուցել, որ Ադրբեջանում ժողովրդավարություն չկա. «Հայկական լոբբին փորձում է ապացուցել, թե Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքները եւ այդպիսով հայկական փոքրամասնությունն ապագայում չի կարողանա ապրել Ադրբեջանի կազմում. սա աբսուրդ է»:

Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանը բազմաէթնիկ եւ բազմակրոն երկիր է եւ որ այնտեղ ստեղծված են եզակի պայմաններ, որոնք կարող ենք օրինակ ծառայել շատ երկրների համար. «Սակայն այդ քարոզչության եւ հակաադրբեջանական խմբավորման հետեւում կրկին կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ պատճառով մենք պետք է Ադրբեջանն աշխարհի մեդիա մարմիններին ներկայացնենք որպես ժամանակակից, զարգացող, բաց, հանդուրժող երկիր»:

Ադրբեջանի նախագահը մամուլի ներկայացուցիչներին նաեւ հրահանգել է լայնորեն լուսաբանել, ինչպես հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն, այնպես էլ նրա պատմական իրողությունները, Ադրբեջանի դիրքորոշումը եւ այսօր տեղի ունեցող իրադարձությունները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031