Լրահոս
Օրվա լրահոսը

Սելեկտիվ աբորտների դեմ պայքարին ուղղված ծրագրերի արդյունքն ակնառու կլինի 1-2 տարի անց

Հուլիս 21,2015 16:27

ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում քննարկվեցին «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում ներկայացված հայտերը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ողջունում և կարևորում է ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարին ուղղված անվանակարգի սահմանումը։ Տիկին Ավագյանը նկատում է, որ այս ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքը կարող ենք տեսնել 1-2 տարի անց։ Ընդ որում, որոշակի դրական տեղաշարժ արդեն իսկ կա. եթե 2012թ. աղջիկ-տղա հարաբերակցությունը 100-115 էր, ապա այժմ այդ թիվը դարձել է 100-112։ Նա նաև նշում է, որ նման ծրագրերը, հանրային ակցիաները կարող են փոխել մարդկանց վերաբերմունքը։ Հանձնաժողովի անդամն ընդգծում է, որ սեռով պայմանավորված աբորտները 3 հիմնական պատճառով են առաջացել՝ նախ, երբ մարդիկ փոքր թվով երեխաներ են ունենում, այդ դեպքում ուզում են՝ երեխաները լինեն տարբեր սեռերի կամ անպայման՝ տղա։ Երկրորդ պատճառը՝ մեր ընտանիքներում ի վերուստ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն է, և երրորդ պատճառը տեխնոլոգիաներն են (էխոսկոպիա և այլն)։ Գայանե Ավագյանը նշում է, որ այս խնդիրը լուծելու համար հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Առողջապահության նախարարությունը պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ազգային ծրագիր և ռազմավարություն է իրականացնելու ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։

Պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնականում դիմում են Չինաստանում, Հնդկաստանում, Վիետնամում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, և բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է տղա երեխային։

Նշենք, որ առաջիկա օրերին կհայտարարվեն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային հերթական մրցույթի հաղթող ՀԿ-ների անունները։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031