Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական գործ Գյումրու ավագանու անդամի գլխավորած բուժհիմնարկում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով

Հուլիս 21,2015 16:20

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում պաշտոնեական կեղծիք ու յուրացում կատարելու, մասնավորապես մահացած անձանց անունով դեղեր դուրս գրելու փաստի առիթով Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ այս բժշկական հաստատությունը 3 տարի առաջ հանրապետության մի քանի այլ առողջապահական հիմնարկների հետ հայտնվել էր դեղորայքի գծով պետգնումների ոլորտում իրավախախտ ընկերությունների ցանկում: Այդ ժամանակ սկսվել էին ուսումնասիրություններ՝ պարզելու, թե արդյոք դեղերը հասե՞լ էին ճիշտ հասցեատերերին: Հանրապետության 18 բուժհաստատություններից միայն Գյումրու ուռուցքաբանականում էր հայտնաբերվել հանցագործություն պարունակող խախտում, տվյալ դեպքում մահացած անձի անունով դուրս գրված դեղորայք: Այսինքն, քրեական գործի քննությամբ մյուս բուժհաստատություններում հայտնաբերված խախտումները եղել էին վարչական, ու հանցագործություն չէին պարունակել:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հաստատեց քրեական գործ հարուցելու մասին մեր տեղեկությունը՝ նշելով, որ քրգործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314 եւ 179 հոդվածներով: 314 հոդվածը կոչվում է «Պաշտոնեական կեղծիքը », Հոդված 179.  «Յուրացնելը կամ վատնելը»:

Նշենք, որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենը Վալերիկ Շիրինյանն է, որը Գյումրու ավագանու անդամ է: Ի դեպ, նա ավագանու այն միակ անդամն է, որի լուսանկարը քաղաքապետարանի պաշտոնական կայքում  տեղադրված չէ:

Հիշեցնենք, որ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Գյումրու ավագանու անդամ, Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Գագիկ Ադամյանի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    բալասանյանի կայացրած ավագանին է , բա ոնց, ասում էր Գյումրու ավագանու ինստիտուտը ինք է կայացրել, սաղ իրա բերած կադրերն են

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031