Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերևում լարախաղաց եմ, ներքևում՝ գրող». Վլադիմիր Հակոբյան

Հուլիս 21,2015 15:34

«Ծնված օրվանից» լարախաղացությամբ զբաղվող ՀՀ մշակույթի գործիչ, լարախաղաց-աճպարար, գրող Վլադիմիր Հակոբյանը վեց գրքերի հեղինակ է, այժմ յոթերորդի վրա է աշխատում. «Վերևում լարախաղաց եմ, ներքևում՝ գրող: Ինչքան լարի վրա խաղամ, այնքան պետք է գրեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նրա խոսքով՝ իր բոլոր գրքերը լարախաղացության մասին չեն. նաև քաղաքական գործիչների, մտավորականների մասին գրքեր ունի:

Ինչ վերաբերում է լարախաղացությանը, Վլադիմիր Հակոբյանն ասում է, որ ամսվա ընթացքում երկու-երեք ելույթ է ունենում. «Միայն տոնակատարությունների ժամանակ եմ հանդես գալիս լարախաղացությամբ. հրավիրում են, մինչև անգամ Արցախից եմ հրավեր ստացել: Հայաստանի, Արցախի հազարավոր գյուղերում եմ ելույթ ունեցել՝ ուրախացնելով մարդկանց»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ աշխատանքի դիմաց ստացած գումարով տպագրում է իր գրքերը, մի մասն էլ բաժանում է ընկերներին:

«Երբ լարի վրա եմ լինում, միայն մտածում եմ հաջողությամբ ավարտելու մասին,- ասում է նա,- հենց վերևից մի աղջկա եմ նայում (վերևից լավ են երևում), հանկարծ սկսում եմ ուրիշ բաների մասին մտածել, մի բան պատահում է ինձ»:

69-ամյա լարախաղացը մտահոգվում է, որ հիմա լարախաղացներ գրեթե չունենք. «Հայկական կրկեսը նշանավոր լարախաղացներ է ունեցել: Ղազարյան ազգանունով մի լարախաղաց ունեինք, որն աշխարհում առաջինը լարի վրայից գլխիկոր իջնում էր ներքև: Այս պահին չունենք, շատ քիչ են, երկու-երեք հոգի»,- ասում է Վ. Հակոբյանը:

Նա ինքը աշակերտ չունի. «Մեկ-մեկ գալիս են մարդիկ, լարախաղացություն սովորելու ցանկություն են հայտնում, սակայն տեղ, պայմաններ չունեմ սովորեցնելու համար: Պետք է փորձենք չկորցնել հնագույն այս ավանդույթը: Ժամանակն է, որ մի անձնավորություն թողնեմ լարախաղացության ավանդույթները շարունակելու, հետագա սերունդներին փոխանցելու համար, բայց շատ ծնողներ հրաժարվում են. վախենում են, չեն վստահում: Իսկ այդ ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը ես չեմ կարող միայն ինձ վրա վերցնել»,- ասում է Վ. Հակոբյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031