«Քրիստինե Խանումյանի նկատմամբ հետապնդումը վտանգավոր նախադեպ է Հայաստանի լրատվամիջոցների ազատության համար»,- այս մասին այսօր հայտարարել է «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրին:
Հիշեցնենք, որ «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը մեղադրվում է «ilur.am» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Խոսքը շուրջ մեկ տարի առաջ կայքում հրապարակված այն տեղեկության մասին է, որ Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարձակվել և բռնություն է գործադրել գյումրեցի ճանաչված ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։
Ջոնի Բիրին հավելել է, որ աղբյուրների գաղտնիությունը կարեւոր պայման է լրագրողների ազատության համար. «Որպես այդպիսին, դա պաշտպանված է Հայաստանի օրենքներով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով: Մենք կոչ ենք անում Հատուկ քննչական ծառայությանը անմիջապես հետ կանչել մեղադրանքը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ