Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխնախարարը թվարկում է խնդիրներ, որոնք ՀՀ-ն ունի ԵՏՄ հետ համագործակցելիս

Հուլիս 21,2015 13:42

Այսօր էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովում ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:

Համաժողովը ռուսերեն էր՝ առանց թարգմանության: Լրագրողները փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրրքվեցին՝ ինչու չկար համընթաց հայերեն թարգմանություն: Ըստ փոխնախարարի. «Այս քննարկումներն իրականացվում են աշխատանքային կարգով, նեղ մասնագիտական թարգմանության որոշակի խնդիրներ չառնելով, որովհետեւ տերմինոլոգիա է օգտագործվում, հենց ԵՏՄ պայմանագրի իրավական տերմինոլոգիան, դրա համար համաժողովի սկզբում ներողամտություն խնդրեցի ներկաներից»:

Անդրադառնալով արտահանման ծավալների կտրուկ նվազմանը՝ նա պատասխանեց հարցին, թե ինչպես է տեսնում հետագա համագործակցությունը ԵՏՄ-ի հետ, համաձա՞յն է, որ ԵՏՄ-ն հեռանկարներ չբացեց գործարարների համար:

«Դեռ շատ ժամանակ չի անցել, իսկ արդյունաբերական հզորությունները զարգացնելու համար կես տարին բավարար ժամանակաշրջան չէ: Այսօր խոսվում է հիմնական ուղղությունների եւ խոշոր արդյունաբերություն ունեցող ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության ձևաչափի մասին:

Ձևաչափերից մեկը կոոպերացիան է: Հասկանալով, որ մենք տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունենք, ծանր նյութերի ու հումքատար արտադրության կազմակերպման հարցերում, այստեղ խոսքը այն մասին է, որ Հայաստանը վերցնի արտադրական շղթայի մի մաս եւ մասնակցի: Օրինակ՝ եթե նույն Կալինինգրադի ազատ տնտեսական գոտիներում արտադրում են եվրոպական մակնիշի մեքենաներ, Հայաստանը կոմպլեկտավորման մասերի արտադրություն կազմակերպի ու մաս կազմի արտադրական շղթային: Ես մի ուղղություն ասացի, բայց խոսքը գնում է մի շարք այլ ուղղությունների մասին՝ շինարարության, թեթեւ արդյունաբերության եւ մնացած այլ ուղղությունների մասին, որոնցով Հայաստանը հետաքրքիր է ԵՏՄ-ին: Այդ մասով հայտ ենք ներկայացնում, որ մաս կազմենք խոշոր արտադրություններին»:

Sergey_Sidorski

 

Անդրադառնալով ԵՏՄ հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկու ասածներին, թե Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի ԵՏՄ-ի հետ, ինչի արդյունքում կան որոշակի խնդիրներ, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ խնդիրների մասին է խոսքը, կառավարությունը թաքցրե՞լ է այդ խնդիրները. «Թաքցնելու ոչինչ չկա… օրինակ ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված խնդիրներ կան, որոնք ձեւակերպվում են հենց տրանզիտ փոխադրման ժամանակ, երկակի հարկում է տեղի ունենում եւ նմանատիպ այլ խնդիրներ, որոնք այսօր քննարկման հարցերից են: Մենք պետք է խնդրենք, որ դա օրակարգային հարց սարքեն ու սեղմ ժամկետներում լուծում տան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031