Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Սիրիայի Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու եւ ազատ մաքսային գոտուն միանալու հնարավորության շուրջ: Այս մասին «РИА Новости»-ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին:
«Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական միությանը եւ ազատ մաքսային գոտուն միանալու մասին: Մենք դրանում օգուտ եւ մեզ բարեկամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն ենք տեսնում, ինչը թույլ կտա ավելի հեշտացնել նրանց հետ տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը»,- նշել է Սիրիայի վարչապետը:
Ալ-Հալկիի խոսքերով՝ այսօր Մոսկվայի եւ Սիրիայի միջեւ արդեն կնքված են գազի վերամշակման գործարանների, ոռոգման օբյեկտների եւ էլեկտրակայանների կառուցման մի շարք համաձայնագրեր: 2013 թվականին նաեւ կնքվել է սիրիական ափին ռուս գործընկերների հետ նավթահանքերի զարգացման համաձայնագիր:
Համաձայնագրի առաջին փուլի արժեքը կազմել է 88 միլիոն դոլար եւ նախատեսված է իրականացրել հինգ տարում: Այդ ընթացքում պետք է կատարվեն բոլոր հետախուզական աշխատանքները եւ թույլտվություններ ստանան հետագա գործողությունների համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ