Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ի՞նչ կա որ՝ Մերկելը վերարտադրվում է» (Տեսանյութ)

Հուլիս 21,2015 13:21

«Սահմանադրությունը մաս մաս տալը դա լավ ձև չի, և այս առումով պետք է ասեմ, որ մենք ունեք յոթ գլուխ, որը եկել է նախին սահմանադրության վեց գլխի փոխարեն: Ես չեմ հասկանում թե մենք ինչ ենք քննարկում: Նախ` պարզ չէ, սա սահմանադրական փոփոխությունների նախագի՞ծ է, թե՞ նոր սահմանադրություն: Եթե սահմանադրությունն այս տեսքով պետք է գնա հանրաքվեի՝ ես դեմ եմ: Այն դեռ պետք է անցնի տարբեր քննարկումներ, դեռ պետք է գնա Ազգային ժողով, եւ ես հույս ունեմ, որ այդ ճանապարհին վերջնական տեսքի կգա: Այս նոր նախագիծը պարունակում է մի հզոր փոփոխություն, այն է` ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Ես կարծում եմ՝ դա շատ կարեւոր փոփոխություն է, և դրա վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» Հ/Կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության գործընթացին:

Նախագծով ամրագրված 100 տոկոս համամասնական ընտրակարգի մեջ էլ տիկին Ալավերդյանը պարզաբանումների կարիք է տեսնում. «Աշխարհում տարբեր տեսակի համամասնական ընտրակարգ է անցկացվում, այսինքն՝ աշխարհում օգտագործող համակարգերը վերին աստիճանի տարբերվում են: Ասեմ, որ ամեն անգամ գրվում է, որ այս կամ այն համակարգը ներդնելով՝ երկրի ղեկավարությունը մանրակրկիտ աշխատանք է տանում հասարակության իրավական գիտակցության հետ հարցը համապատասխանեցնելու համար»: Տիկին Ալավերդյանի կարծիքով, հրամցնում են մի բան, որը շատ դժվար ընկալելի է լինելու ժողովրդի համար:

«Ես այստեղ ավելի շատ մարտահրավերներ եմ տեսնում, քան այլ բան»,- ասաց նա: Միաժամանակ, Լարիսա Ալավերդյանը շատ կարևոր է համարում, որ այս գործընթացով իշխանությունը կարողանա ժողովրդի վստահությունը շահել. «Սահմանադրությունը լոկ իրավաբանների գործը չէ: Ես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չտեսա պրոֆեսիոնալ քաղաքագետներ, բարձր մակարդակի հասարակագետներ, սոցիոլոգներ, ես այնտեղ նաև չեմ տեսնում բարձր որակ ունեցող հոգեբաններ: Ես կարծում եմ՝ սա ամենակարևոր բանն է, որ պետք է արվեր: Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլեւ մարդկանց հոգեկերտվածքը փոխող փաստաթուղթ է»: Նա նշեց, թե ինքը դեմ չէ խորհրդարանական կառավարման համակարգին, բայց ասաց, որ հարց է առաջանում, թե ինչու է հենց այս պահին նման փոփոխություն նախատեսվել:

Ալավերդյանն ասաց, որ շատ կարևոր է այն հարցը, թե ինչ ժամանակահատվածում և ինչ ռեսուրսով են արվում այս փոփոխությունները:

Թե ինչո՞ւ է հիմա իշխանությունը նախաձեռնել այս փոփոխությունները, տեսանյութում:

Լարիսա Ալավերդյանը վերարտադրություն խնդիր չի համարում: Ավելին, ըստ նրա` «ի՞նչ կա որ՝ Մերկելը վերարտադրվում է»: Խնդիրն այն է, թե ի՞նչն է վերարտադրվում: Խոսքը որակի մասին է: «Մեր քաղաքական մշակույթին չի համապատասխանում այս նախագիծը եւ մշակույթը փոփոխելուն միտված չէ»,- ասաց նա`հավելելով, որ վերարտադրության, հարստությունը պահելու համար կան շատ տարբեր ձեւեր, այդ թվում նաեւ գործող սահմանադրությամբ:

Լարիսա Ալավերդյանը խոսեց նաև ընդդիմությանը տրվող լիազորություններից`ասելով, որ դրանք շատ ուշացած են. «Ընդդիմությանը տվել են այն, ինչ 1995-ին պիտի տային: Այնպես, որ`քիչ են տվել»:

Նախագծի դրական կողմերի մասին`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031