Նազարբեկյան 48 շենքի բնակիչները երկար տարիներ է՝ պայքարում են, որպեսզի իրենց շենքին տիրություն անող լինի, եւ պաշտոնյաններն իրենց չհիշեն միայն ընտրությունների ժամանակ: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւանի» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս շենքի մասին ասում է՝ անտեր: Բանն այն է, որ այս շենքը որեւէ պետական կառույցի հաշվառման տակ չէ, ուստի երբ բնակիչները բարձրաձայնում են խնդիրների մասին, բոլոր պատասխանատուները «ձեռքները լվանում», մի կողմ են քաշվում:
Շենքը կիսակառույց է մնացել դեռ խորհրդային տարիներից. շենքում չկան կոյուղագծեր, ինչի հետեւանքով կոյուղաջրերը լցվում են շենքից մի քանի քայլ հեռավորության վրա բնակիչների կողմից փորած հորը, իսկ վերելակի համար նախատեսված հորերը բաց են. Մարդիկ, ով ինչպես կարողացել է, այդ հորերը տարբեր կերպ փակել են, որպեսզի չընկնեն մեջը: Վերեւի 8-9 հարկերը այդպես չեն կառուցվել, պանելներն անգամ թեթեւ քամու ժամանակ այնպես են ճոճվում, որ բնակիչներն ամեն վայրկյան սպասում են՝ ուր որ է կպոկվեն՝ կընկնեն: Մոտ 6 ամիս առաջ 7 հարկի բնակիչներից մեկի պատշգամբն է պոկվել ընկել:
Բնակիչները դիմել էին Երեւանու ավագանու անդամ Անահիտ Բախշյանին, որի միջոցով այսօր քաղաքապետարանում մեկ պատուհանում ընդունեցին բնակիչներին: Տիկին Բախշյանը պահանջեց՝ նախ շենքին կարգավիճակ տալ, որպեսզի համապատասխան մարմինը խնդիրները լուծի: Նրանք նաեւ պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելի իրենց շենք, եւ անձամբ տեսնի թե ինչ անմարդկային պայմաններում են իրենք բնակվում:
Այս մասին տեսանյութերն ու պատմության մանրամասներն՝ առաջիկայում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ