Վերաքննիչ դատարանում հուլիսի 21-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հրապարակեց Արա Բուդաղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշումը: Ըստ որի` դատավորը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը եւ Արա Բուդաղյանի խափանման միջոցը թողեց անփոփոխ:
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում նաեւ Արա Էմիլի Բուդաղյանը:
Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ